Մենք կօգնենք Հայաստանին լինել ավելի պաշտպանված եւ բարգավաճ: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ նշել է սենատոր Ռոբերտ Մենեդեսը:

«Տոնելով Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը տեղին է նշել նաեւ այն հսկա ներդրումը, որն Ամերիկայի զարգացման մեջ կատարել է այստեղի հայ համայնքը: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, սկսած հասարակական ներգրավման բնագավառից մինչեւ բժշկություն եւ արվեստ: Անձամբ ես որպես ներկայացուցիչների պալատի անդամ իսկ այժմ՝ Միացյալ Նահանգների սենատոր ամեն կերպ օգնել եմ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը՝ ավելի պաշտպանված եւ բարգավաճ Հայաստանի ստեղծման նպատակով, եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ընդգծել է Մենենդեսը:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են տասնյակից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ: