Պուերտո Ռիկոյում բաշխիչ կայանում բռնկված հրդեհի պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 1.5 մլն մարդ, հայտնում է NBC–ն։
Բացի այդ, կղզի–պետության տարածքում անջատվել են լուսակիրները, դադարել է գործել Սան Խուան գլխավոր քաղաքի քաղաքային գնացքը։
«Կատարվածի պատճառները պարզվում են»,– ասված է Պուերտո Ռիկոյի էլեկտրաէներգիայի վարչության հայտարարության մեջ։





























