Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Ալեքսան Մարգարյանը Լոս Անջելեսում Իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառման հատուկ հյուրն է եղել: Այս մասին հաղորդում է FOX 11-ը:

Նա հավաքվածներին պատմել է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները: 1915 թվականին նա 9 տարեկան է եղել:

Փոքրիկ Ալեքսանին ազատել են դեղատանն աշխատանքից՝ քրիստոնյա լինելու պատճառով: Մարգարյանը հիշում է, որ իրեն անհավատ էին կոչում: Կյանքը փրկելու համար նա հարկադրված է եղել իսլամ ընդունել: