Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կայցելի Ֆրանսիա, որտեղ Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի ու Ուկրաինայի խնդիրները, այս մասին հինգշաբթի հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ այդ այցը հատուկ նշանակություն կունենա»,- ասել է Լավրովը, բացելով իր ֆրանսիացի գործընկեր Ժան Մարկ Էյրոյի հետ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, ՌԴ ու Ֆրանսիայի առաջնորդները հնարավորություն կունենան քննարկել թե երկկողմանի հարաբերությունների վիճակը՝ «հաշվի առնելով այն միտումները, որոնք վերջերս դրսեւորվում են երկու երկրների թե գործարար շրջանակներում, թե կառավարությունների աշխատակիցների շրջանում։
«Նրանք հագեցած մշակութային ծրագիր կունենան, ինչը նաեւ արտացոլում է ռուս- ֆրանսիական գործընկերության ավանդույթները։ Իհարկե նրանք նաեւ քննարկելու են միջազգային հարցերը՝ նախառաջ Սիրիան ու Ուկրաինան»,- հայտնել է Սերգեյ Լավրովը։



























