Հաիթիում «Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 69-ի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Մարդկանց մեծ մասը զոհվել է ծառերի ընկնելու պատճառով կամ մնացել շենքերի փլատակների տակ:
Եվս 4 մարդ զոհվել է Դոմինիկյան հանրապետությունում:
«Մեթյուն» դարձել է ամենաուժեղ փոթորիկները Կարիբյան ավազանում: Քամու արագությունը հասնում է 225 կմ/ժ-ի: Հաիթիի իշխանությունները ստիպված են եղել հետաձգել հոկտեմբերի 9-ին նախանշված նախագահական ընտրությունները՝ փոթորկի հետեւանքները վերացնելու համար:
Ակնկալվում է, որ «Մեթյուն» նաեւ Բահամյան կղզիներ եւ Ֆլորիդա կհասնի: Ամերիկյան նահանգի իշխանությունները հայտարարել են բնակիչներին տարհանելու մասին:




























