Եվրախոհրդարանում բրիտանացի պատգամավորների ընդհարումը ավարտվել է ամենեւին էլ ոչ ջենթլմենական ձեւով։ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախագահի թեկնածու Սթիվեն Վուլֆը իր գործընկերոջ հետ վիճաբանությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել ուղեղում արյան զեղման կասկածով, հայտնում է The Daily Mail –ը։
Վուլֆը դեմքին հարված է ստացել, որից հետո պատուհանից ընկել է կամ էլ մի քանի հարկ ներքեւ գլորել, ընկնելով բազրիքի վրայով։ Լրատվամիջոցները տեղի ունեցածի մասին տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Ի սկզբանե հայտնել էին պատգամավորի ծանր վիճակի մասին՝ ասելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն ավելի ուշ պատգամավորի գրասենյակը տարածել էր հայտարարություն այն մասին, որ նա գիտակից վիճակում է ու կյանքին ոչինչ չի սպառնում։




























