Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռետգենը հայտարարել է, որ Գերմանիան իսկապես կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով, հաղորդում է Suddeutsche Zeitung թերթը:

«Պատասխան գործողությունների եւ պատժամիջոցների բացակայությունը ծանրագույն ռազմական հանցագործություններին սկանդալ կլիներ»,-ասել է նա:

Ռետգենը համարում է, որ Ռուսաստանը անկասկած մեղավոր է լրջագույն ռազմական հանցագործությունների համար: Նրա կարծիքով, տնտեսական պատժամիջոցները միանգամից ազդեցություն չեն ունենա, բայց երկարաժամկետ կտրվածքով կազդեն Մոսկվայի քաղաքականության վրա: