Չադի դատարանը Exxon Mobil ընկերությանը տուգանել է 74 մլրդ դոլարով, հայտնում է Bloomberg–ը։ Նջամենեի դատարանը բավարարել է Ֆինանսների նախարարության  հայցը, որը Exxon Mobil կոնսորցիումին մեղադրում էր հարկերը չվճարելու մեջ։ Դատարանը վճռել է, որ ամերիկյան ընկերությունը պետք է 74 մլրդ դոլար փոխհատուցում եւ հավելյալ 819 մլն դոլար վճարի։

Դատարանի որոշումը հատկանշական է նրանով, որ տուգանքի չափը խոշորագույնն է նավթային ընկերությունների համար։ Մինչեւ հիմա առավելագույն տուգանքը վճարել էր ВР–ը 2010–ին Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով։ Այն ժամանակ ընկերությունը վճարել էր 61 մլրդ դոլար։