Սեպտեմբերի 28-ին Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգի Սուցուն գյուղում տեղի ունեցած սողանքի հետեւանքով կորած 27 անձանցից 18-ի մարմինները հայտնաբերել են: Մյուսները նախկինի պես անհետ կորած են համարվում:

Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ընդհանուր առմամբ, որոնողական գործողությանը 1684 մարդ եւ 277 միավոր հատուկ տեխնիկա է մասնակցում: