«Մեթյու» փոթորիկը ԱՄՆ Ատլանտյան ափի երկայնքով դեպի հյուսիս է շարժվում, հայտնում է «ԻՆտեֆաքսը»՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։

Քամու կտրուկ պոռթկումներ են գրանցվել Հարավային Կարոլինա նահանգում։ Ակնկալվում է, որ մինչեւ հոկտեմբերի 8-ի երեկո փոթորիկը կհասնի Հյուսիսային Կարոլինայի ափին։

Տարերքից տուժած Ֆլորիդայում առնվազն չորս մարդ է զոհվել, ավելի քան 1 մլն տուն էլ հոսանքազրկվել։

Այս պահին փոթորկի ուժգնությունը նվազել է երրորդից երկրորդ մակարդակի։

Մինչդեռ Հաիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը արդեն 900-ի է մոտենում, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են տներից։