Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիր են դարձել բրիտանացի գիտնական Օլիվեր Հարթն ու ֆինն տնտեսագետ Բենգթ Հոլմստրյոմը։ Այս մասին հայտնել է Ստոկհոլմի շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան։ Գիտնականներն այդ մրցանակին են արժանացել պայմանագրային տեսության մեջ ունեցած ավանդի համար։

Տնտեսության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակը շնորհվում է 1969 թվականից։ Մրցանակային ֆոնդը 8 մլն շվեդական կրոն է՝ մոտ 830 հազար եվրո։