Ռուսաստանը պատրաստ է ՀՀՊ համակարգերի հարցով շփումները վերականգնել ինչպես ԱՄՆ–ի, այնպես էլ ՆԱՏՕ–ի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի  օպերատիվ վարչության պետի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է ՀՀՊ համակարգերի խնդիրների հարցով վերականգնել շփումները թե՛ Ռուսաստան–ԱՄՆ երկկողմ ձեւաչափով, թե՛ Ռուսաստան–ՆԱՏՕ բազմակողմ ձեւաչափով այն պայմանով, որ դրանց նպատակը կլինի համաձայնություն կնքելը, որը հաշվի կառնի կողմերից յուրաքանչյուրի շահերը։ «ՌԴ ՊՆ–ն հրավիրում է համագործակցության ցանկացած շահագրգիռ կողմի»,– ասել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը։