2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի աղետի պատճառներին վերաբերող քննության ժամկետը երկարացվել է 1 տարի 2 ամսով: Այսպիսի որոշում է ընդունել Լեհաստանի ազգային դատախազությունը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Լեհաստանի ազգային դատախազությունը հայտարարել էր 4 վարույթների վերսկսման մասին, որոնք վերաբերում են Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետին:

Լեհաստանի նախագահ Լեհ Վալենսիայի Ту-154 օդանավը 2010 թվականին կործանվել է «Սմոլենսկ-Սեւերնի» օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս: Օդանավում 96 մարդ կար. 88 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամներ, որոնք թռչում էին մասնակցելու Կատինում տեղի ունենալիք սգո միջոցառումներին: Բոլորը զոհվել էին: