Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահոժողովի այսօրվա լիագումար նիստում քննարկվում են «պանամական փաստաթղթերը»: Զեկույցը ներկայացրեց ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենաքը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
Ըստ հետազոտության՝ եվրոպական կապիտալի 10 տոկոսը գրանցված է օֆշորում, ինչը նշանակում է՝ տարեկան միլիարդավոր դոլարներ մուտք չեն գործում բյուջե: Արդեն իսկ հրապարակված ցուցակներում նշվում է 123 քաղաքական գործչի մասին, որոնց պատկանող ընկերությունները գրանցված են օֆշորում:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլին լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների հետազոտության կենտրոնը (OCCRP) հրապարակել էին մի հետաքննություն, որի հիմքում Mossack Fonseca–ընկերության փաստաթղթերն էին, որը իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններ է մատուցում օֆշորներին: Պանամական թղթապանակում բացի ամենայնից հիշատակված են նաեւ ԵՄ ու ԵՄ երկրների պաշտոնական անձանց անունները: Հայաստանյան պաշտոնյաներից այս պահին հայտնի է միայն ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Պանամական թղթապանակում նշվում է նաեւ Ադրբեջանի ընտանիքի անունը:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ




























