Բրիտանական ֆունտ սթեռլինգը շարունակում է արժեզրկվել ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ամերիկյան արժույթի նկատմամբ ֆունտը թուլացել է ավելի քան 2%-ով՝ հասնելով 1.21 դոլարի սահմանագծին, իսկ եվրոյի պարագայում այդ ցուցանիծը պակաս է 1.20-ից:

Հունիսի 23-ից, երբ Բրիտանիան քվեարկեց Եվրամիության կազմից դուրս գալու օգտին, ֆունտը դոլարի նկատմամբ դիրքերը թուլացրել է շուրջ 19%-ով՝ հասնելով մի շեմի, որը չէր գրանցվել 1985 թվականից ի վեր:

Քանի որ եվրոպական միասնական արժույթը նույնպես էժանացել է, եվրոյի հանդեպ ֆունտի անկումն այնքան էլ արտահայտիչ չէ, եւ ներկայում փոխարժեքը գտնվում է 2013 թվականի մակարդակին: