Եգիպտոսն ու Եվրամիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով 150 մլն դոլար հատկացնելու մասին վեց համաձայնագիր են ստորագրել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Եգիպտոսի միջազգային համագործակցության հարցերի նախարար Սահար Նասրի եւ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի ստորագրած համաձայնագրերն ուղղված են վերականգնվող էներգետիկայի, կենցաղային կեղտաջրերի հեռացման եւ այլ ոլորտներում նախագծերի իրականացմանը:
Սահար Նասրի խոսքով՝ համաձայնագրերից մեկն էլ վերաբերում է Սուեզի ջրանցքում հողմակայանների ստեղծմանը, երկրում մաքուր էներգիայի ավելի ընդարձակ օգտագործման նպատակով:




























