Ռուսական էստրադայի աստղ Դիմա Բիլանը վթարի է ենթարկվել:

Վթարը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ երեկոյան, բայց մամուլին հայտնի է դարձել միայն նախօրեին:

Հայտնի երգիչը երթեւեկելիս է եղել BMW-ով Մոսկվայի երրորդ տրանսպորտային օղակաձեւ ճանապարհով, երբ նրա մեքենային մեծ արագությամբ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա:

Վթարի արդյունքում Բիլանը վնասել է քիթը:

«Ես սթրես եմ ապրել»,- խոստովանել է երգիչն ու հավելել. «Քանի որ հանգիստ երթեւեկում էի եւ կանոնները չէի խախտում»:

06-ի վարորդը չի հերքել, որ մեղավոր է վթարի մեջ: