Աֆղանստանում թալիբ գրոհայինները վիրավորել են երկրի փոխնախագահ գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուսթումին, հայտնում է Khaama Press–ը։
Ֆարյաբի նահանգում գրոհայինները դարանակալել էին Դուսթումին, որն ուղեկցում էր անվտանգության ծառայության շարասյանը դեպի Գորմաչի շրջան, որն անցյալ շաբաթ գրավել էին թալիբները։ Երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահը հաստատել է, որ փոխանախագահը թեթեւակի վիրավորվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։




























