Գերմանիայում՝ BASF քիմիական հսկայի Լյուդվիգսհաֆենի Landeshafen Nord նավահանգստում, պայթյունից մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է BBC–ն։ Պայթյունի պատճառը դեռեւս պարզվում է, ընթանում է հետաքննություն։

Landeshafen Nord –ն այն նավահանգիստն է, որը BASF–ն օգտագործում է հումքի մատակարարումների համար։ Արտադրանքի մոտ 40 տոկոսը տեղափոխվում է այդ նավահանգստով։ Գրեթե ամբողջ ատրադրանքը նավերից գործարան է տեղափոխվում խողովակատարներով։ Հումքի միայն սահմանափակ քանակն է տեղափոխվում ճանապարհներով։