Բրազիլիայում կրակել են Պորտու Ալեգրիի քաղաքապետի թեկնածու Նելսոն Մարշեզանի նախընտրական շտաբի վրա, հայտնում է UOL պորտալը։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը լքել է տարածքը հաշվված րոպեներում, նախքան գրոհը սկսվելը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները  հայտնել են, որ շենքի ապակե դռների ուղղությամբ 10-15 կրակոց են արձակել։ Մարշեզանը կատարվածը գնահատել է որպես սպանության փորձ։

Նշենք, որ Բրազիլիայում համայնքային ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2-ին անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում։