Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ին հայտարարել է, որ Սրեբրենիցա քաղաքում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է էթնիկ սերբ Մլադեն Գրույչիչը, հայտնում է AFP–ը։
Գործակալության տեղեկություններով՝ 34-ամյա Գրույչիչը հավաքել է ձայների 54.4 տոկոսը։ Նրա մրցակիցը՝ գործող քաղաքապետ բոսնիացի Չամիլ Դուրակովիչը, հավաքել էր 45.5 տոկոս։
AFP–ն նշում է, որ Սրեբրենիցան 1999 թվականից ղեկավարում էին բոսնիացի մուսուլմանները։




























