Ավստրալիայի վարչապետի՝ կիբերանվտանգության հարցերով հատուկ խորհրդական Ալիսթեր Գիբբոնը հայտնել է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պետական նշանակության կարևոր հարցերը WhatsApp մեսենջերով են քննարկում, հայտնել է Mashable–ը ։

Տեղեկատվական պաշտպանության հարցերով փորձագետները մտահոգություն են հայտնել, որ ազգային անվտանգության գաղտնի հարցերը քննարկվում են սովորական մեսենջերի օգնությամբ։ WhatsApp-ը ու դրա նման մյուս հավելվածները շատ հարմար են արագ կապի համար, բայց դրանց միջոցով փոխանցվող տվյալների հուսալիությունը կասկածելի է։

Հենց ցանկացած անձնական տեղեկություն հայտնվում է WhatsApp ցանցում, այն կարող է հայտնվել նաև ցանցահենների տրամադրության տակ՝ վտանգի ենթարկելով թե՛ ուղարկողին, թե ստացողին։

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ WhatsApp–ը ընդգրկված չէ այսպես կոչված Evaluated Products List–ում, որը ներառում է Ավստրալիայի նախարարությունների միջև հաղորդակցության համար հաստատված գործիքները։ Սակայն այնտեղ ընգրկված են օրինակ Apple-ը և  Blackberry-ն, որոնք հաղորդագրություններ ուղարկելու համար իրենց սեփական ծառայություններն են օգտագործում։