Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առեւտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նավթի WTI տեսակի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.58%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.23 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ մատակարարմամբ, աճել է 0.52%-ով եւ հասել 51.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: