«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից Մոսուլ քաղաքի ազատագրման համար  Իրաքի կառավարական զորքերի եւ քրդական աշխարհազորայինների հարձակումն ընթանում է նախատեսված գրաֆիկից արագ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը, փոխանցում է BBC News–ը։

«Նախնական տվյալները վկայում են, որ Իրաքի ուժերը կատարել են իրենց  առաջադրանքը»,– ասել է նա։ Ընդ որում, Քուքը պարզաբանել է, որ խոսքը միայն առաջին օրվա մասին է, եւ դեռեւս վաղ է ենթադրություններ անել։

Պենտագոնի մամուլի քարտուղարը նշել է, որ արշավը լինելու է բարդ, եւ Մոսուլի ազատագրումը որոշ ժամանակ կզբաղեցնի։

Գործողության առաջին օրն արմատականներից ազատագրվել է 200 քառ/կմ տարածք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին մեկնարկել էր Մոսուլի ազատագրման գործողությունը։ Ցամաքային գործողություններին նախորդել էին ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հրետանային եւ օդային հարվածները։