ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նմանակել է մշտապես հեռախոսներով տարված իր դուստրերին՝ Մալիային եւ Սաշային, հայտնում է Time–ը։
Նախագահը ելույթ է ունեցել Վաշինգթոնի դպրոցներից մեկում։ «Լավ է, որ բոլորդ հեռախոս ունեք»,– ասել է Օբաման ներկաներին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը՝ որպես 2 դեռահաս աղջիկների հայր, գիտի, որ թինեյջերները մշտապես հաղորդագրություններ են գրում եւ սելֆի անում։ Այդ երկու գործողությունն էլ Օբաման կատակով նմանակել է։




























