Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 10 մլն դրամ (մոտ 27 հազ. դոլար) կհատկացնի Հայաստանին` բնապահպանական խնդիրների լուծման համար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Գումարները կծախսվեն հետեւյալ ուղղություններով՝ կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխություն, վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարում, հողերի դեգրադացիայի կանխարգելում, ինչպես նաեւ՝ Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը։
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Սեւանա լճի հարակից տարածքից կապամոտաժվեն բոլոր ժամանակավոր շինությունները, իսկ քարե շինությունները կապամոնտաժվեն ավելի ուշ»,- ասաց Ա. Հարությունյանը։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտին էլ նշեց, որ իրենց կառույցը գումարներ չի տալիս էկոլոգիական որեւէ խնդրի լուծման համար, եթե նախորդ ծրագրերի արդյունքը տեսանելի չէ։
Տեղեկացնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) անկախ ֆինանսական կազմակերպութուն է, որը հիմնվել է 1991 թ. եւ նպաստում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի պահպանման գործընթացին՝ իր ֆինանսական միջոցները նպատակաուղղելով գլոբալ բնույթի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։ ԳԷՀ-ն այսօր համագործակցում է ավելի քան 180 երկրի հետ։
Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցում է 1994 թվականից։ Ընդհանուր հանրագումարային ֆինանսավորման ծավալը կազմել է մոտ 22 մլն. դոլարի դրամաշնորհ։




























