Ինդոնեզիան կարող է արմատախիլ անել մանկապղծությունը քիմիական ամորձատման միջոցով, հայտնել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն BBC–ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Ինդոնեզիան հարգում է մարդու իրավունքները, «բայց երբ խոսքը սեռական բնույթի հանցագործությունների մասին է, փոխզիջումներն անտեղի են»
Հոկտեմբերին Ինդոնեզիան ընդունել է ոչ միանշանակ օրենք, որը թույլատրում է մանկապիղծների քիմիական ամորձատումը։ Փաստաթուղթը առաջացրել է թեժ բանավեճեր խորհրդարանում, բայց ի վերջո հաստատվել է։
Ըստ նոր օրենքի՝ սեռական բնույթի հանցագործություն կատարող մարդը կարող է մահապատժի դատապարտվել, կամ էլ քիմիական ամորձատման ու երկու տարվա ազատազրկման։
Ինդոնեզիայի բժիշկների ասոցացիան հայտնել է, որ իր անդամները մտադիր չեն մասնակցություն ունենալ այս օրինագծին, քանի որ քիմիական ամորձատման բուժակարգը հակասում է բժշկական էթիկային։




























