«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որի վրա գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն է արել ամերիկացի գեներալ Հերի Վոլեսկին՝ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հրամանատարը, փոխանցում է BBC–ն։

Վալեսկիի խոսքով կան նշաններ, որ զինյալները ընդհանուր առմամբ նահանջում են քաղաքից։ Սակայն նա չի ճշգրտել, թե քանի մարդ է լքել քաղաքն ու որ ուղղությամբ։ Նրա խոսքով ԻՊ օտարերկրյա կողմնակիցները կմնան Մոսուլում, քանի որ նրանց համար փախչելն ավելի բարդ է, քան իրաքցի իսլամիստների համար։ Դրա համար էլ Մոսուլի համար միեւնույն է ստիպված կլինեն մարտնչել։

Save the Children բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ վերջին 10 օրերին Իրաքի ու Սիրիայի սահմանը մոտ 5 հազար մարդ է հատել։ Դրանք Մոսուլի հարակից շրջաններից փախածներն են։ Կազմակերպության տվյալներով նրանք հուսահատ վիճակում են։ Փախստականները հիմնականում սիրիական Ալ Խոուլ ճամբարում են տեղավորվել, որը առանց այդ էլ գերբնակեցված է։