Հայտնի երգիչ Թամարա Սինյավսկայան` Մուսլիմ Մագոմաեւի այրին, Մոսկվայի կենտրոնում վթարի է ենթարկվել եւ լուրջ վնասվածքներ ստացել:
Սինյավսկայայի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի: Երգչուհին կոտրել է կողերից մեկը եւ հիմա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Թամարա Սինյավսկայան Մուսլիմ Մագոմաեւի անվան մրցույթի ժյուրիի անդամ է, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 23-25-ին ու հիմա պարզ չէ, թե կարո՞ղ է նա մասնակցել վոկալի այդ մրցույթին:





























