2017-ին Հայաստանը կիրացնի 14.2 մլրդ դրամ ռուսական վարկը Հայաստանի ԱԷԿ շինարարության համար: Գործող էներգաբլոկի աշխատանքի երկարաձգումը կօգնի ժամանակ շահել նորի կառուցման համար ներդրողների հետ ընթացող բանակցություններում: Այս մասին ասված է 2017-ի բյուջեի նախագծում:
ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագային ժամկետի երկարացման դրամաշնորհային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-ին ծրագրված է 14,874.4 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 14,206.7 մլն դրամ, համաֆինանսավորում` 667 մլն:
Ծրագիրն ուղղված է համանուն վարկային ծրագրի գծով իրականացվող աշխատանքների պայմանագրային կանխավճարների ֆինանսավորմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,599.3 մլն դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1,562.2 մլն դրամ, համաֆինանսավորում` 37.1 մլն դրամ:




























