Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը առաջին հրամանագիրն է ստորագրել՝ «Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին»: Սոբյանինը հրամանագրով նշել է, որ Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ ստանձնում է Մոսկվայի քաղաապետի պաշտոնը:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Սոբյանինը երդում էր տվել Մոսկվայի կանոնագրքի վրա:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը. Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնից հեռացրել էր Յուրի Լուժկովին՝ վստահությունը կորցնելու պատճառով:





























