Լեւոն Արոնյանը այսօր, հոկտեմբերի 26-ին իր ընթացիկ վարկանիշով շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, հաղորդում է Armchess-ը:
Անանդը եւ Մագնուս Կարլսենը այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, եւ նրանց վարկանիշները կարող են փոփոխվել` ինչպես վեր, այնպես էլ` վար: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանիշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները
2010 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ ըստ http://chess.liverating.org/-ի:
|
1. |
Կարլսեն Մագուս |
2811,5 |
|
2. |
Արոնյան Լեւոն |
2801,4 |
|
3. |
Անանդ Վիշվանաթան |
2801,0 |
|
4. |
Կրամնիկ Վլադիմիր |
2790,6 |
|
5. |
Թոփալով Վեսելին |
2772,4 |




























