Հոկտեմբերի 30-ին, Երեւանում կմեկնարկի տանգոյի միջազգային փառատոնը: Հայաստանում փառատոնի անցկացումը կազմակերպել են «Կադանս» երաժշտական համույթն ու «Մեցցո» ընկերությունը:
Փառատոնի շրջանակներում առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ «Կադանս» համույթի հետ նույն բեմում հանդես կգա նաեւ աշխարհահռչակ ակորդիոնահար Ռիչարդ Գալիանոն:
«Կադանսում» հանդես են գալիս հայտնի երաժիշներ, այդ թվում` դաշնակահար Արմեն Բաբախանյանն ու կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը:
Կազմակերպիչները չեն բացառում, որ փառատոնը կարող է ամենամյա դառնալ:




























