Աստանայում ակնկալվում է միջսիրիական բանակցություններին զինված ընդդիմության եւ քաղաքական խմբերի մասնակցությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիմա ոչ թե հրավերքներ են ուղարկվում, այլ այդ հանդիպման մոտեցումն ու կոնցեպցիան է ձեւավորվում: Որոշված չէ մասնակիցների թիվը, կազմը, բայց հիմա մշակվում եւ որոշվում է»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ հանդիպմանը Սիրիայի ընդդիմության բանակցությունների բարձրագույն կոմիտեի մասնակցության մասին վաղաժամ է խոսել: «Այս գործընթացում շարժման որոշակի ուղղություններ կան. զգալի մասը կկազմեն այն նույն զինված խմբավորումները, որոնց ընդունված է զինված ընդդիմություն անվանել»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ քաղաքական ընդդիմությունը:





























