Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացում ու դրա շուրջ։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են նաեւ սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարները՝ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների հանդիպման ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հակակառավարական ջոկատներին հասցեագրած մատակարարումների թույլատվությունը, որը նախատեսված է Բարաք Օբամայի կողմից դեկտեմբերի 23-ին ստորագրված պաշտպանական ոլորտի բյուջեի մասին օրենքով, կարող է առաջացնել հետագա էսկալացիա ու նոր զոհերի պատճառ դառնալ։





























