89 տարեկանում մահացել է ֆրանսիական հանրահայտ կատակերգական դերասանուհի, բազմաթիվ ֆիլմերում մեծն կատակերգակ Լուի դե Ֆյունեսի խաղընկերուհի Կլոդ Ժանսակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
«Նա նկարահանվել է մինչեւ վերջ»,- ասել է դերասանուհու որդին՝ Շեմանը։ Նա հավելել է, որ դերասանուհին մահացել է քնի մեջ։
Կլոդ Ժանսակը ծնվել է 1927-ի մարտին Ֆրանսիայում։
Դերասանուհին հայտնի է Լուի դե Ֆյունեսի հետ իր դերակատարումներով՝ «Մեծ արձակուրդներ», «Օսկար», «Սառեցվածը», «Ժլատը» եւ շատ այլ ֆիլմերում, որտեղ հիմնականում կատարում էր Ֆյունեսի կանանց դերերը։ Վերջին տարիներին նույնպես Ժանսակը ակտիվ աշխատել է ու նկարահանվել կինոյում ու հեռուստասերիալներում։





























