ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է հայտարարել պատժամիջոցների եւ պատասխան քայլերի մասին՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին Ռուսաստանի «միջամտության» դեմ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պատասխան միջոցների մշակման վերջնական փուլում է, որոնց մի մասը, հավանաբար, կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում:
Ըստ Gazeta-ի՝ խոսքը դիվանագիտական միջոցառումների եւ տնտեսական պատժամիջոցների մասին է: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը գաղտնի կիբերհարձակումներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ:




























