2016 թվականը նահանջ տարի էր, մոլորակի բնակիչները մեկ օր ավելի ապրեցին, որն ավանդաբար ավելանում է փետրվարին։ Որպեսզի մոլորակային ժամանակը համակարգվի, գիտնականները հայտարարել են, որ անհրաժեշտ է անցնող տարում եւս մեկ վայրկյան ավելացնել։ Այսպիսով՝ 2017 թվականի Նոր տարին վրա կհասնի ժամը 11:59:60–ին, հայտնում է Oane–ը։

Փարիզի աստղադիտարանի փորձագետները պարզաբանում են, որ հավելյալ վայրկյանի օգնությամբ կարելի է տիեզերական ժամանակը հավասարեցնել համակարգվող ժամանակի (UTC) հետ։ Վայրկյաններ ավելացնելու  նպատակն է փոխհատուցել մոլորակի պտույտի դանդաղեցումը եւ համաժամանակեցնել ժամանակը լուսային օրվա հետ։ Ընդ որում, այդ վայրկյանի ավելացումը տեղի է ունենում հերթով ամեն ժամային գոտում տարվա վերջին օրը երկարացնելու միջոցով։