Հունվարի 12-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան–Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Lexus RX300» մակնիշի 34 MT 444 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել ժայռաբեկորին եւ անցել հանդիպակաց ոչ երթեւեկելի գոտի:

Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին: