Հունվարի 13-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Գարեգին Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին ( մշտական բնակության վայր չունի)  գտնվում է հուսահատ վիճակում եւ սպառնում է վնասել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական բաժնի հրահանգիչը:

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: