«Գազպրոմ էքսպորտի» հետ Վրաստանի կնքած վերջին համաձայնագիրը Հայաստան գազի տարանցման մասին տնտեսական առումով պարտություն է։ Այս մասին «Ռուսթավի 2-ի» եթերում ասել է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան։

«Տնտեսական մասով, այսօրվա վիճակի հետ համեմատած, մենք կորցրել ենք։ Դա տնտեսական մասով հաղթանակ չէ։ Բայց երբ մենք ռազմավարական գործընկերոջ հետ համաձայնագիր ունենք (Ադրբեջան), որը իր վրա պարտավորություն է վերցնում մեզ կոմերցիոն գնով գազ մատակարարելու մասին, դա նշանակում է, որ մեր կախվածությունը ռուսական գազից հավասար է զրոյի»,– ասել է Գախարիան, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։

Միաժամանակ էներգետիկայի փոխնախարար Իրաքլի Խմալաձեն նշել է, որ այս պահին «Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցություններ են ընթանում փաստաթղթերի մանրամասները հրապարակելու համար։