Դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել։

ՀՀ նախագաահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է․

 «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Կինոյի եւ թատրոնի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան, հաղորդավար Խորեն Արմենի Լեւոնյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»: