Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հավանություն է տվել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ հնարավոր տեղափոխությանը, հայտնում է Newsru-Israel–ը։
«Ես ուզում եմ եւս մեկ անգամ ու ամենայն վճռականությամբ շեշտել, որ մեր դիրքորոշումը եղել է ու մնում է անփոփոխ՝ ԱՄՆ դեսպանատունը պետք է գտնվի Իսրայելի մայրաքաղաքում, Երուսաղեմում,- ասել է վարչապետը,- Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը կտեղափոխվի մայրաքաղաք»։
«Գաարեց» թերթը հրապարակել էր հաղորդագրություն, վկայակոչելով Իսրայելում ԱՄՆ Հանրապետության կուսակցության առաքելության ղեկավար Մարկ Ցելին, որի համաձայն ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը դանդաղում է իսրայելական կողմի խնդրանքով։ Ցելի խոսքով, Թրամփի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, ու նա առաջվա պես ուզում է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել, բայց զգուշանում է իսրայելցի բարձրաստիճան չինովնիկների արտահայտած մտավախություններից։ Վարչապետի մերձավորները, սակայն, հերքել են այս տեղեկությունները, այն անվանելով «անհեթեթ»։
Ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, Բինյամին Նեթանյահուն հաստատել է, որ հունվարի 30-ին երկրորդ ու երրորդ ընթերցմամբ Քնեսեթի քվեարկությանը կդրվի Հրեաստանում ու Սամարիայում մատույցներն օրինականացնելու մասին օրինագիծը։ «Այդ օրինագիծը կարգավորում է բնակավայրերի շինարարությունը ու խոչընդոտում դրան վնասելու մշտական փորձերին»,- հավելել է վարչապետը։




























