ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի եւ Աշոցքի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների եւ Իջեւան-Բագրատաշեն հատվածները, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը եւ միջհամայնքային  ավտոճանապարհները, ինչպես նաեւ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: