ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել հրաժարվել որպես հարցաքննելու մեթոդ՝ խեղդելու նմանակումը կիրառելու մտադրությունից։ Կտտանքների խնդրով ՄԱԿ հատուկ զեկուցող Նիլս Մելզերը շեշտել է,որ նման մեթոդների վերականգնումը ասոցացվում է բարբարոսության, այլ ոչ թե քաղաքակրթության հետ։

Նրա խոսքով կտտանքները ապացուցել են իրենց անարդյունավետությունը, բայց նույնիսկ եթե դրանք արդյունք տային, նման մեթոդները անընդունելի են իրավաբանական ու բարոյական տեսակետներից՝ էլ չասենք այն մասին, որ կտտանքների ու դաժան վարվեցողության այլ ձեւերի կիրառումը արգելված է Ժնեւյան հռչակագրերով, Կտտանքների դեմ հռչակագրով ու Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին պակտով, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոկայանը։

Նիլզ Մելզերը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում կտտանքների վերականգնումն աղետալի հետեւանքներ է ունենալու ամբողջ աշխարհի համար։ Եթե նախագահ Թրամփը կատարի իր մտադրությունները, նրա օրինակին կարող են հետեւել նաեւ մյուսները ու «դա խայտառակություն կդառնա ամբողջ մարդկության համար»։ Հատուկ զեկուցողը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մշտապես հրապարակայնորեն հաստատել է իր հավատարմությունը օրենքի գերակայությանը, ու կոչ է արել երկրի կառավարությանը իրականում հետեւել այն չափանիշերին, որոնք հենց ինքն է սահմանել իր ու մյուսների համար։