ԱՄՆ Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազը մտադիր է հայց ներկայացնել ընդդեմ Միացհալ Նագանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը արգելող հրամանագրի վերաբերյալ , հաղորդում է Q13Fox–ը։
Գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը հայտարարել է, որ հայց է նախապատրաստում ընդդեմ նախագահ Թրամփի, նոր չարչախմբի եւ ներքին անվտանգության նախարարության մի շարք պաշտոնյաների դեմ։
Նրա խոսքով, հայցը պահանջում հակասահմանադրական ճանաչել Թրամթփի հրամանագիրը։ «Ոչ ոք օրենքից վեր չէ, նույնիսկ՝ նախագահը։ Եւ դատարանի դահլիճում, ոչ թե նրա ձայնը չէ ամենաբարձրը՝ այլ Սահմանադրության», – նշել է նա։
Հայցում նշված է, թե նախագահի գործողությունները «բաժանում են Վաշինտոնի ընտանիքները, վնասում են հազարավոր ռեզիդենտների, բացասական ազդեցություն են ունենում նահանգի տնտեսության վրա, խաթարում են փախստականների եւ ներգաղթյալների համար հյուրընկալ Վաշինգտոնի ինքնիշխան շահերը»։
Բացի այդ, Ֆերգյուսոնը կարծքում է, որ հրամանագրով խախտվում են հավասար պաշտպանության մասին ԱՄՆ–ի Սահմանադրության երաշխիքները եւ Հիմնական օրենքի առաջին ուղղումը։




























