ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը զգալիորեն կկրճատի դաշնային օրենսդրական սահմանափակումները․ըստ հրամանագրի՝ յուրաքանչյուր նոր կանոն ներդնելիս դաշնային գերատեսչությունը պետք է չեղարկի արդեն գործող երկու կանոն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Դա նմանատիպ խոշորագույն քայլը կլինի մեր երկրի պատմության մեջ։ Կարգավորումը կպահպանվի, հսկողությունը կպահպանվի, բայց դա արդեն կանոնակարգված հսկողություն կլինի»,- հայտնել է Թրամփը, ստորագրելով հրամանը։

Թրամփի հրամանը կդառնա նոր նորմատիվների սահմանման տարեկան սահմանափակումների գործընթացի նախապատրաստումը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը փաստաթղթի ստորագրումից առաջ։