Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Վաշինգտոն փետրվարի 15–ին։ Այս մասին հայտնել է Սպիտան տան խոսնակ Շոն Սփայսերը։

«Մեր հարաբերությունները Մերձավոր Արեւելքի միակ ժողովրդավարության հետ որոշիչ նշանակություն ունեն երկու երկրների անվտանգության համար, եւ նախագահ Թրամփը նախատեսում է Իսրայելի վարչապետի հետ քննարկել ռազմավարական, տեխնոլոգիական, ռազմական եւ հետախուզական համագործակցությանը վերաբերող հարցեր», – նշել է Սփայսերը։