Երկրապահ կամավորականների միությունը փետրվարի 18-ին հերթական համագումարը կհրավիրի: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ԵԿՄ-ից: 11-րդ համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համագումարին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ԵԿՄ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու խորհրդարանական ընտրություններին: Բոլոր մարզերում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրելու են թեկնածուներ: