Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, միացել է Ծառուկյանի դաշինքին եւ Արմավիրում կառաջադրի թեկնածությունը այդ դաշինքի տարածքային ցուցակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Հակոբյանը:
«Մենք մեզ մոտ հարցումներ ենք անցկացրել ազգաբնակչության մեջ ու դրանից հետո ես ասեցի, որ ժողովուրդ, որ կուսակցությանը կամ դաշինքին վստահի, դրանով էլ կգնամ ընտրությունների: Մեր հարցումները ցույց են տվել, որ մեր մարզում վստահում են Ծառուկյան դաշինքին»,-ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց՝ եթե իրենց հարցումների արդյունքում պարզվեր՝ հանրության վստահությունը վայելում է ՕԵԿ-ը, այդ ուժի հետ էր մասնակցելու ընտրություններին:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը Արմավիրի մարզում նախկին ընտրություններին պայքարել է Մանվել Գրիգորյանի, նրա որդու դեմ:




























